հայերեն
գործարքներ
Խորհրդատվություն
Մենք տրամադրում ենք խորհրդատվություն լեսբիներին, բիսեքսուալ կանանց, տրանս*, ինտեր*, ոչ բինար և քվիր անձանց։ Մեր խորհրդատվությունները գաղտնի են, մենք ելնում են քո շահերից։
Մենք պատրաստ ենք խորհրդատվություն տրամադրել Քեզ բոլոր թեմաներով։
Օրինակ՝
- ճգնաժամ
- խտրականություն
- ինքնություն
- Coming-Out և ընտանիքի կողմից ընդունում
- վախ և դեպրեսիա
- հարաբերություն և բաժանում
- բռնություն և հարաբերություններ
- սեռականություն
- շփման մեջ դժվարություններ
- միայնակություն
- ինչպես հաղթահարել զայրույթը
- վիշտ և մահ
- անվտանգ սեռական հարաբերություն
- թերապևտի որոնում
- իրավական խորհուրդատվություն (քաղաքական) ապաստանի, կացության, ամուսնության, գրանցված հարաբերությունների(Partnerschaft) և ընտանեկան իրավունքի վերաբերյալ։
Խորհրդատվությունը իրականացվում է հետեվյալ լեզուներով
- գերմաներեն, անգլերեն, պարսկերեն, դարի, իսպաներեն, թուրքերեն, արաբերեն, ֆրանսերեն, հայերեն, քրդերեն, ռուսերեն, հոլանդերեն
- այլ լեզուների համար տրամադրվում են թարգմանիչ(ուհի)ներ
Խորհրդատվության գրանցվելու համար գրիր մեզ հետևյալ էլ. հասցեին` beratung@lesbenberatung-berlin.de
Խորհրդակցությունը կարող է տեղի ունենալ ինչպես մեզ մոտ, այնպես էլ էլ. փոստով։
Խմբեր
Ներկա պահին մենք ունենք երիտասարդների խումբ, որը կոչվում է Young & Queer.
Մեր տարածքից օգտվում են նաև ինքնօգնության խմբերը, սակայն ներկա պահին այստեղ տեղի չեն ունենում քվիր անոնիմ ալկոհոլիկների խումբը Queer Alcoholics Anonymous և Com Chor Berlin:
Գրադարան
LesMigras-ն ունի նաև գրադարան։ Այստեղ Դու կարող ես անվճար օգտվել գրքերից և վայելել հանգիստդ: Մեր գրքերը գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն և ռուսերեն լեզուներով են: Գրադարանում կան վեպեր, կոմիքսներ և մասնագիտական գրքեր հետևյալ թեմաներով. ռասիզմ, Coming Out, գաղթ, ընտանիք, սեռականություն, բռնություն, առողջություն, ինչպես նաև մանկական գրքեր: Տեղում հասանելի են նաև էլեկտրոնային գրքեր:
Մեր մասին
Ովքե՞ր ենք մենք
Մեր կազմակերպության անունն է Lesbenberatung Berlin։ Մեր թիմը բաղկացած է աշխատակից(ուհի)ներից և պրակտիկանտ(ուհի)ներց, որոնք ունեն սոցիալական մանկավարժության, հոգեբանության և հոգեթերապևտի տարբեր որակավորումներ։ Մենք կարևորում ենք նաև մեր աշխատակից(ուհի)ների կյանքի փորձը:
Այս պահին մեր թիմը բաղկացած է տրանս և ցիս կանանցից, տրանս տղամարդկանցից, բոլոր գենդերքվիր, ոչ բինար, տրանս* և ինտեր* անձանցից, որոնք, օրինակ՝ լեսբի, բիսեքսուալ, պանսեքսուալ, ասեքսուալ կամ քվիր են։ Մեր աշխատակից(ուհի)ներ սևամաշկ կամ սպիտակամաշկ, ինդիգեն, գունավոր մարդիկ (Peopel of Color), միգրանտներ և փախստականներ են:
Մենք կարծում ենք, որ անձի գենդերը և դերանունը չեն կարող «որոշվել» ըստ մարդու արտաքին տեսքի, ձայնի, արտաքին այլ հատկանիշների կամ անվան: Մեզ մոտ աշխատում են տարբեր սեռի անձինք, որոնք ունեն տարբեր դերանուններ եվ տարբեր ինքնորոշում:
Ո՞վ կարող է մեզ դիմել
Մենք բաց ենք լեսբիների, բիսեքսուալ կանանց, տրանս*, ինտեր*, ոչ բինար և քվիր մարդկանց համար, և ենք խորհրդատվություն ենք տրամադրում նաև նրանց, ովքեր դեռ համոզված չեն իրենց ինքնության հարցում։
Մենք կխոսենք Քեզ հետ, եթե Դու․․․
- գտնվում ես ճգնաժամային կամ կյանքի այլ դժվար իրավիճակում
- սիրահարված ես
- եթե քեզ անհանգստացնում են տարիքն ու դաշտանադադարը
- եթե դու տրանս* անձ ես և հորմոնների կարիգ ունես
- եթե դու քեզ միայնակ ես զգում և վախեր ունես
- մտածմունքի մեջ ես կամ դժվարանում ես որոշում կայացնել
- ռասիզմի զոհ ես դառձել և/կամ այլ կերպ ես խտրականության ենթարկվել
Այս բոլոր հարցերի շուրջ մենք Քեզ խորհրդատվություն կտրամադրենք։
Ո՞վ կարող է մեզ դիմել
Մենք բաց ենք լեսբիների, բիսեքսուալ կանանց, տրանս*, ինտեր*, ոչ բինար և քվիր մարդկանց համար, և ենք խորհրդատվություն ենք տրամադրում նաև նրանց, ովքեր դեռ համոզված չեն իրենց ինքնության հարցում։
Մենք կխոսենք Քեզ հետ, եթե Դու․․․
- գտնվում ես ճգնաժամային կամ կյանքի այլ դժվար իրավիճակում
- սիրահարված ես
- եթե քեզ անհանգստացնում են տարիքն ու դաշտանադադարը
- եթե դու տրանս* անձ ես և հորմոնների կարիգ ունես
- եթե դու քեզ միայնակ ես զգում և վախեր ունես
- մտածմունքի մեջ ես կամ դժվարանում ես որոշում կայացնել
- ռասիզմի զոհ ես դառձել և/կամ այլ կերպ ես խտրականության ենթարկվել
Այս բոլոր հարցերի շուրջ մենք Քեզ խորհրդատվություն կտրամադրենք։
Ինչպե՞ս ենք մենք աշխատում
- Մենք համարում ենք լեսբի, բի-, տրանս* և ինտեր* լինելը մարդու ապրելակերպ, որը չի սահմանափակվում սեռականությումբ և գենդերով:
- Մենք աշխատում ենք մարդկանց ռեսուրսների հետ, ինչը նշանակում է՝ մենք գիտենք, որ յուրաքանչյուր ոք արդեն ունի բազմաթիվ հմտություններ, արժեքավոր հատկանիշներ և ռազմավարություն
- Մենք աշխատում ենք ելնել Քո շահերից, ինչը նշանակում է, որ մենք քո կողքին ենք` հակառակ թերապիայի այլ գաղափարների։
- Մենք մեր աշխատանքի կիզակետում հաճախորդն է` իր պահանջմունքերով և խնդիրներով, ինչը նշանակում է, որ Քո կարիքները մեզ համար առաջնային են
- Մենք քվիր-ֆեմինիստական կազմակերպություն ենք, և ելնում ենք լեսբիների, բիսեքսուալ, տրանս* և ինտեր* անձանց շահերից
- Մենք ամբողջական պատկերացում ունենք առողջության մասին, ինչը նշանակում է, որ մենք մեր աշխատանքում հաշվի ենք առնում խտրականության և բռնության հետևանքները մարդու առողջության վրա:
- Մենք աշխատում ենք ինտերսեկցիոնալ, այսինքն, մենք աշխատում ենք ԼԳԲՏ*Ի* կյանքի ձևերի տարբեր կողմերի հետ, օրինակ՝ միգրացիայի պատմության, արժեզրկման, տարիքի, մաշկի գույնի, բազմակի պատկանելության հետ և գնահատում դրանք։
- Մենք աշխատում ենք խտրականությունից զերծ մնալ, չնայած գիտենք, որ հազիվ թե կա որևէ տեղ, որը խտրականությունից զերծ է։
- Մենք ուրախ կլինենք քո արձագանքի (feedback) համար beratung@lesbenberatung-berlin.de, քանի որ մեզ այն կարող է օգնել զարգանալ։
Կապ և աշխատանքային ժամեր
Մեր աշխատանքային օրերն են՝ երկուշաբթիից հինգշաբթի: Կոնկրետ ժամերը կգտնես այս կայքում.
Մենք կաջակցենք Քեզ անվճար, անանուն և Քո կողքին կլինենք:
Հեռախոս՝ +49 30 215 2000
Fax: +49 30 21 91 70 09
Ինչպես մեզ գտնել
Մեր կազմակերպությունը հասանելի է նաև անվասայլակով անձանց համար, ունենք նաև վերելակ։ Ցավոք, մենք դեռ չունենք կույրերի ուղղորդման համակարգ:
Բայց սիրով կարող ենք քեզ ընդառաջ գալ ավտոբուսի կամ գնացքի մոտակա կանգառներից մեկի մոտ, եթե մեզ կանխօրոք տեղեկացնես, որ օգնության կարիք ունես:
Կապվի՛ր մեզ հետ, եթե ինչ-որ այլ բանի կարիք ունես։
Քաղաքային երկաթուղով (S-Bahn-ով)
Կարող ես նստել S 1-ը և ուղևորվել դեպի S-Bahnhof Yorckstraße (Großgörschenstraße)։ Այս ճանապարհով անվասայլակով ուղևորվելը ևս նախատեսված է։
Նաև կարող ես նստել S2-ը կամ S25-ը և ուղևորվել դեպի S-Bahnhof Yorckstraße։ Անվասայլակներով ուղևորվելը նախատեսված չէ։